Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 7…

Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
— 12 անշարժ գույք.
— 3 շարժական գույք.
— 723 միլիոն դրամ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով