Առաջին լուսանկարն արվել է երեկ Պեկինում։ Փաշինյանն այստեղ 6-րդ շարքում է, Ալիեւի…

Առաջին լուսանկարն արվել է երեկ Պեկինում։ Փաշինյանն այստեղ 6-րդ շարքում է, Ալիեւի կողքին։ Այստեղ է նա բերել մեր երկիրը՝ Պուծինի, Լուկաշենկոյը, Կիմ Չեն Ընի, Ալիեւի կողքին։ Իսկ մյուս երկու լուսանկարներն արվել էին ամիսներ առաջ՝ Փարիզում եւ Բրուսելում։ Մենք այնտեղ ենք տանում մեր երկիրը, նրա իրական տեղը՝ Եվրո՛պա։ Սրա համար էինք մենք ստորագրահավաք անում, օրենք պատրաստում եւ անցկացնում։ Սակայն Փաշինյանը գերադասում է Ասիան եւ մեզ է այնտեղ քաշում՝ դեպի բռնություն, խավար, կեղծավորություն եւ պատերազմի մշտական վտանգ։ Ինչու՞։ Որովհետեւ նրան այս պայմանով են խոստացել անձնական իշխանության պահպանումի: Ո՞վ է խոստացել։ Պուծինը, Ալիեւը եւ Էրդողանը, նրանք, ում Փաշինյանն այդքան հարմար է դարձել։ Ահա ինչու է նա գերադասում նրանց գորշ մռայլ ամբոխը Եվրոպայի ժպտացող լույսին։
Իսկ ինձ ոմանք ասում են՝«Այս ինչքա՜ն եք փոխվել ձեր քաղաքական հայացքներով»… Սխալվու՛մ եք, անհարգելիներս, իմ հայացքները բացարձակապես չեն փոխվել, այլ մնացել են նույնը՝ Եվրոպական Հայաստանի գերնպատակով տոգորված։ Փոխվել են հենց ձե՛ր հայացքները, որ ուղված են ոչ թե սկզբունքին ու գաղափարին, այլ մշտապես փոփոխական իշխանության ու փոխվող տերերի հետույքներին։ Զգույշ, տեսեք՝ տակները չմնա՜ք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով