🇦🇲🇺🇸 Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը Վաշինգտոնի հռչակագրի համատեքստում🔴 Փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան
Քրիստինա Քվինին:💬 Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են
օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել
ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան