«Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը Թրամփի՝ Պուտինի աշխարհաք…

🇦🇲🇦🇿🇺🇸🇷🇺 «Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը Թրամփի՝ Պուտինի աշխարհաքաղաքական մանևրները սահմանափակելու ընդհանուր ռազմավարության մաս է կազմում». The National Interest
🖥 Ամերիկյան The National Interest-ը, վերլուծելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Ալյասկայում, նշել է, որ այն պետք է դիտարկել Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական մանևրները սահմանափակելու ընդհանուր ռազմավարության համատեքստում՝ նշելով, որ ԱՄՆ-ում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթը նույնպես այս ռազմավարության մաս էր կազմում։
💬 «Նախքան երկու առաջնորդները նստեին Անքորեջում սեղանի շուրջ, Թրամփի թիմը սկսել էր ռազմավարական դիվանագիտություն՝ համոզելով արաբներին աջակցել նավթի համաշխարհային մատակարարումների ավելացման հարցում (և դրանով իսկ նվազեցնել ռուսական պետության եկամուտները), եվրոպացիներին հայտարարել ժամանակակից պատմության մեջ իրենց ռազմական ծախսերի ամենամեծ աճի մասին (ՀՆԱ-ի 2%-ի «ստանդարտից» մինչև 5%), և Հայաստանին ու Ադրբեջանին «խաղաղություն» կնքել (խաթարելով Ռուսաստանի ազդեցությունը սեփական թիկունքում)», — գրում է The National Interest-ը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

How to Understand Trump’s Russia Strategy

Diplomacy with Russia is not capitulation, and talking to Vladimir Putin is not a reward for good behavior.

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով