https://168.am/2025/09/05/2272698.html?fbclid=IwdGRjcAMm0CVjbGNrAybP_2V4dG4DYWVt…

https://168.am/2025/09/05/2272698.html?fbclid=IwdGRjcAMm0CVjbGNrAybP_2V4dG4DYWVtAjExAAEeDDzpbcESn-E0FxsfTjUBIoPr-tEyfuxFJjlR9R4NqFzS6rY9joo1JnuI1Z4_aem_BvFRxWnyeBPg3lPZLMqTCQ
■ Կարծում եմ՝ Պուտինի հայտարարությունը, որ՝ «ֆունդամենտալ հարաբերությունները» և փոխադարձ հետաքրքրություններն «իրենց տեղը կգցեն ամեն ինչ», հնչում է՝ որպես հավասարակշռման փորձ։ Այսօր հարաբերությունների «տեղը գցելու» իրական ուղիները կարող են լինել էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերը, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը և անվտանգության ոլորտում նվազագույն փոխըմբռնումը։
■ Ալիևի շեշտադրումն այն է, որ անորոշության պայմաններում ուժի գործոնը շարունակում է մնալ առանցքային անվտանգության ապահովման միջոց։ 
■ Աշխարհը շարժվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ռազմական մրցավազքի ուղղությամբ։ Զենքի արդիականացման, ռազմական արդյունաբերության ընդլայնման և ռազմական դաշինքների վերաձևման գործընթացները վկայում են, որ պետությունները կանխատեսում են ուժային բախումների աճ։
■ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է կառուցվի ոչ թե միայն դաշնակցային հարաբերություններին ապավինմամբ, այլև սեփական ներուժի ամրապնդման, դիվանագիտական ճկունության և ազգային դիմադրողականության հիման վրա։ Միայն այսպես հնարավոր կլինի դիմակայել այն սպառնալիքներին, որոնք կարող են ծագել ցանկացած պահի։
■ «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղու» շուրջ Առաջիկա զարգացումները կախված են միաժամանակ մի քանի գործոնից՝ Ադրբեջանի ճնշումների ինտենսիվությունից, Թուրքիայի մասնակցությունից, Իրանի ակտիվ դիրքորոշումից և միջազգային խաղացողների ներգրավվածությունից։ Սակայն ակնհայտ է մեկ բան․ որքան էլ փորձ արվի հանրությանը ներկայացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չկա, իրական քաղաքական դաշտում այն արդեն ձևավորվել է՝ որպես սպառնալիք, որի չեզոքացումը պահանջում է Հայաստանի և Իրանի սերտ համագործակցություն ու հստակ ռազմավարական քայլեր։

Հայաստանի վրա որևէ պարտավորություն չկա Ադրբեջանի համար միջանցք տրամադրելու. առաջիկա զարգացումները կախված են մի քանի գործոնից. Վիտալի…

Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով