Ադրբեջանում «իսլամական ընդհատակ» է բացահայտվում
🇦🇲🇦🇲🇦🇲Փետրվարի 20-ին Սիրիայից Ադրբեջան է հայրենադարձվել յոթ քաղաքացի: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու կին եւ հինգ երեխա, որ պահվում էին Սիրիայի տարածքի ճամբարներից մեկում: Նրանք նախ տեղափոխվել են Թուրքիա, ապա՝ Ադրբեջան: Ադրբեջանում երբեմն-երբեմն տեղեկություններ են տարածվում նախկինում Իսլամական պետության գրոհայինների շարքերում կռված անձանց դատավարության մասին: Հայտնի է, որ Իրաքի իշխանությունները վաղուց են բարձրացրել իրենց երկրի տարածքում պահվող ադրբեջանցիների խնդիրը:
Բաքվում, երեւում է, ընտրել են թեման չհրապարակայնացնելու տարբերակը եւ զանգվածային հայրենադարձություն չեն կազմակերպում՝ զգուշանալով միջազգային ոչ բարենպաստ արձագանքներից: Բայց իրողությունը դժվար է քողարկել. Իրաքում եւ Սիրիայում մի քանի հազար ադրբեջանցի գրոհայիններ են կռվել: Նրանցից շատերն այդ երկրներ են անցել ընտանիքներով: Երկու կանայք եւ հինգ երեխաները, որ փետրվարի 20-ին Թուրքիայի տարածքով հայրենադարձվել են, անշուշտ սպանված ադրբեջանցի գրոհայինների հարազատներ են:
Կարդալ ավելին 👈

Թողնել պատասխան