«ՀՀ-ն Ադրբեջանից օդային անցում է հայցել վարչապետի օդանավի համար և ստացել դրական…

🇦🇿🛩️🇦🇲 «ՀՀ-ն Ադրբեջանից օդային անցում է հայցել վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան». Փաշինյանի խոսնակ
🌐 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
🗣️ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:
🔴 Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
🔴 Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է նա:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով