Երբ ներկայացա զորամասի հրամանատարին, նա մանրամասնորեն հետաքրքրվեց ինձնով, երկար զրույցից հետո ասաց, որ այս զորամասի առաջին հրամանատարը, որի ղեկավարությամբ զորամասը մտել է Աֆղանստան, եղել է գնդապետ Արտուշ Հարությունյանը։ Նրան երկու անգամ ներկայացրել են ԽՍՀՄ հերոսի կոչման, բայց երկու դեպքում էլ մերժել են «Գիտե՞ս, թե ինչո՞ւ են մերժել»,- հարցրեց։ Ասացի «Որտեղի՞ց իմանամ»։ Նա էլ թե` «Հայ լինելու պատճառով, ազգանվան «յան» վերջավորությունը խանգարել է»։ Ես կատակով ասացի, որ այդ վտանգն ինձ չի սպառնում, որովհետեւ հերոսի կոչման արժանանալու մտադրություն չունեմ։
…….
Ես բնավորությամբ չոր մարդ չեմ։ Չոր չեմ եղել Աֆղանստանում, չոր չեմ եղել Արցախում ու երբեք կանանց, երեխաների, ծերերի, վիրավորների ուղղությամբ չեմ կրակել։ Շահումյանի գաղթը, Մարտակերտից նահանջը հոգեբանական ամենամեծ հարվածն էին ինձ համար… Ոտաբոբիկ կանայք, երեխաներ, ծերեր… ցուրտ, անձրեւ, ցեխոտ… Թվում էր՝ հայության համար 1915թ. վերադարձել է։ Մենք մեր հագուստն էինք տալիս կանանց ու երեխաներին, բայց որի՞ մերկությունը ծածկեինք…
Ասեմ նաեւ, որ ծանր վիրավորվելուց ու այդքան վիրահատություններից հետո կյանքի նկատմամբ իմ պատկերացումներն ու վերաբերմունքն ամբողջովին փոխվեցին։
Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան, 2012, Հայ զինվոր

Թողնել պատասխան