Այսօր մեծ պատիվ ունեցա մասնակցելու Երևանի թիվ 32 դպրոցում անցկացված հուշ-ցերեկույթին, որը նվիրված էր «Պարոնայք Սպաներ» և «Արծիվ Հետախույզ» գրքերում հավերժացրած մեր Անմահացած Հերոսների հիշատակին։
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել գրող, բանաստեղծ տիկին Սարիբեկյան Արփինեին՝ մեր հերոսներին անուն առ անուն գրի առնելու, նրանց սխրանքներն անմահացնելու և նոր սերունդներին իրենց հերոսներին արժանվույնս ճանաչելու հնարավորություն տալու համար։
Նրա հայրենասիրական նվիրումի վկայությունն է յուրաքանչյուր էջում դրված հոգին՝ ցավով, հպարտությամբ և երախտագիտությամբ լցված բառերով։
Որպես «Հանուն Ժողովրդավար Պետականության» կուսակցության նախագահ, մեծ հպարտությամբ տիկին Արփինե Սարիբեկյանին հանձնեցի Պատվոգիր՝ հանուն հայրենիքի նվիրված գործունեության, հերոսացնող գրականության ստեղծման և ազգային արժեհամակարգի պահպանման գործում ունեցած բացառիկ ավանդի համար։
Արսեն Սարգսյան
Թողնել պատասխան