Ազռբաժանը գողացել է ոչ միայն հայկական հողերը, այլ նաեւ հայոց պատմության այն մասը, որը վերաբերվում այդ տարածքին։ Եւ քանի որ Հայաստանում առ այսօր լռում են ու վախենում են խոսել մեր երկրի զավթման մասին ռսական կայսրության կողմից, Բաքուն ներկայացնում է դա իր դպրոցական դասագրքերում իբրեւ Ազռոաժանի ռսական զավթում՝ տեսեք լուսանկարը։ Ճակատագրի հեգնանքով, ազերիները կատարյալ կերպով օգտվեցին ռսական ներկայության բոլոր առավելություններով, ռսների օգնությամբ վտարեցին հայերին Նախիջեւանից եւ Արցախից, հիմա էլ հենց ռսներին են մեղադրում իրենց «զավթելու» իամար, ինչն աշխարհը կընդունի պատրաստակամությամբ, քանի որ ռսներն իսկապես զաէթիչ են, սակայն դրա իրական զոհերը՝ հայերը՝ լռում են։ Լռությունը՝ ոչ միայն ստի հետ համաձայնության, այլ նաեւ ստրկամտության նշան է։ Մենք լռում ենք ոչ թե ոչխարների նման, այլ խոտի պես, որն ուտում են ոչխարները…
Թողնել պատասխան