«Սահմաններին չեն կրակում, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է»։«Աբովյան…

«Սահմաններին չեն կրակում, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։

«Անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը, որ ՀՀ վարչապետ է հանդես եկել, ո՞ր տարածքներով է հանդես եկել, միջազգային պատկերացումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին որտե՞ղ է սկսում և որտեղ է ավարտվում․ այս հարցի պատասխանը մենք չունենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ փաստաթուղթը, և ադրբեջանցիները շարունակում են օկուպացրած պահել մեր Վարդենիսի հատվածը, Ջերմուկի հատվածը, Սյունիքի Սև լճի մասը, հիմա է՞ս Հայաստանով է ստորագրել, որ մենք տարածքային ամբողջականությունը էս մասով պիտի պահենք, թե՞ ավելի փոքր պիտի պահենք` Իլհամ Ալիևի պատկերացումներին համապատասխան։ էս հարցի պատասխանը չեն ասում, բայց գալիս են, գոռում են՝ «խաղաղություն ենք բերել»․ որտե՞ղ է այդ խաղաղությունը, Բաքվի բանտերում ինչու՞ են մեր գերիներին կեղեքում»։

Պատգամավորը խոսել է ոչ միայն արտաքին ու ներքաղաքական թեմաներից․ նա անդրադարձել է նաև ֆուտբոլում Հայաստանի պարտություններին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով