Մենք որևէ քաղաքական ներկայացում չենք բեմադրել, էդ Նիկոլը հավաքական բառ ա. Տիգրան Գյուլումյան
—Պարոն Գյուլումյան, Դուք ի՞նչ էիք զգում, երբ Փաշինյանը քննադատում էր ներկայացումը, և ինչո՞ւ համարժեք պատասխան չտվեցիք, թե որն էր ներկայացման հիմնական ուղերձը։
-Տեսեք, ինձ համար էդտեղ Փաշինյանը որպես հանդիսատես է՝ Փաշինյան չի, յուրաքանչյուր ոք էդտեղ ինձ համար հանդիսատես է, ես որևէ մեկից կաշկանդված չեմ։ Եթե որևէ հանդիատես ներկայացման հետ կապված ունի համաձայնություն կամ անհամաձայնություն, ուրեմն ներկայացումը որևէ խնդիր է առաջացրել իր մեջ։ Ես չեմ կարող 400 հանդիսատեսին անհատական նորից պատասխան տամ։ Դա նույնն է, որ ներկայացումը վերջանա, ենթադրենք՝ «Համլետ» ենք խաղում, ու վերջում ասեմ՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք, ներկայացումը սրա մասին էր կամ նրա մասին էր։
—Բայց Դուք այդ 400 հանդիսատեսից միայն մեկին՝ Փաշինյանին գնացիք դիմավորեցիք, նկարվեցիք։ Ես էլ եմ մի քանի շաբաթ առաջ այդտեղ հանդիսատես եղել, բայց ինձ չդիմավորեցիք, օրինակ։ Ինչո՞վ էր Փաշինյանն առավել ինձանից։
-Դիմավորեցի, որովհետև դա կոռեկտությունից ելնելով վիճակ էր, ոչ թե որպես Փաշինյան, այլ՝ երկրի վարչապետ։ Դա կլիներ Փաշինյանը, թե որևէ մեկը, և նույն կերպ, մի քանի օր առաջ էլ Արաքս Մանսուրյանն էր եկել, նույն ձևով գնացել դիմավորել եմ։ Բայց ինձ համար նա հանդիսատես է եղել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան