Փաշինյանը գաղափարաբանական պատերազմ է հայտարարել հայի դեմ××××××××××××××××××××׫Օր…

Փաշինյանը գաղափարաբանական պատերազմ է հայտարարել հայի դեմ
×××××××××××××××××××××
«Օրինակ՝ խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև Իրական Հայաստանի հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումը ապահովել հետագա շղթայում, արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ։
Այս բոլոր մատնանշված միջավայրերում ներկայումս գերշիխող է պատերազմի, վրեժի, ռազմականացման շեշտադրումը։
Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
Ընդ որում, որպեսզի խաղաղությունը իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության և քննական մտածողության վրա։
Պատերազմի ու ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարդկայնացման վրա, որովհետև թշնամության համար անհրաժեշտ է բացառել մարդկային դեմքը, որևէ նմանության և ընդհանրության մասին խոսքը, անհրաժեշտ է պարզեցնել իրավիճակը սև ու սպիտակի՝ այնուհետև գործողության մղելու համար։
Տարիներ շարունակ պատերազմին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ու գիտելիքային վակուում է ձևավորել տարածաշրջանի ներկայի նկատմամբ՝ այն փոխարինելով հիմնականում պատմական և կոնկրետ դիրքից մեկնաբանված տեղեկատվությամբ։
Այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ իրավիճակի բարդությունն ու բազմաթիվ շերտերը, տեսանելի դարձնել տարածաշրջանը՝ նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում՝ տնտեսական, որոնք կարող են ակնհայտորեն խրախուսել այդ ուղղությամբ միտքն ու զգացողությունը։
Խաղաղության խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոնների, ցանկացած այլ ձևաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու և հասկանալու հնարավորություն։
Իրականում պատերազմի գաղափարախոսությունը անդրադարձել է հայաստանյան հանրության վրա ոչ միայն իբրև տարածաշրջանի երկրների պարզունակացված ընկալում, այլ նաև իբրև սեփական երկրի ու հանրության պարզունակացված ընկալում, քանի որ պատերազմի համար անհրաժեշտ է նաև քո սեփական ինքնապատկերացումը այն ձևով, որը հաշտ է պատերազմի հետ, ցույց է տալիս դրա անխուսափելիությունը և նկարագրում է պատերազմը՝ իբրև միակ հնարավոր գոյակցության ձև։
Հետևաբար հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է։
Երկրի ճանաչողության միջոցով է ճանաչելի դառնում նաև տարածաշրջանը, սեփական բազմազանությունն ու բազմաշերտությունը»,-հանրային քննարկման դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգից է։

Հ.Գ Լավ, սրա դեմն առնող չի լինելու։ Սա հայի ոչնչացման ծրագիր է, առանց այն էլ ինքնապաշտպանական բնազդի հետ խնդիր կա, բանակի բարոյահոգեբանական վիճակի։ Եվ որ ամենակարևորը թշնամիդ սա չի անում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով