«Իշխանությունն ուզում է համոզել, որ ժողովուրդը կտրված է իրականությունից։ Բայց իր…

«Իշխանությունն ուզում է համոզել, որ ժողովուրդը կտրված է իրականությունից։ Բայց իրականությունից կտրված են իշխանավորները․ նրանք ծանոթ չեն ժողովրդի հոգսերին։ Ես կարծում եմ՝ ոչ թե նրանք պիտի մեզ տանեն «իրական Հայաստան», այլ իրենք պետք է իրականում առերեսվեն Հայաստանի հետ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն է։

«Իշխանությունների «իրական Հայաստան» օրակարգն իրականում արհեստական օրակարգ է։ Մի քաղաքական թիմ ուզում է համոզել, որ մեր ժողովրդի մոտ կան ռևանշիստական տրամադրություններ, կա ցանկություն պատերազմ սկսել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ և մտածմունք՝ Արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին։ Չկա նման օրակարգ, մեր ժողովուրդը իրականությունից կտրված չէ։ Մեր ժողովուրդը սիրում է իր պետությունը, այսօրվա Հայաստանը, աշխատում է ամեն օր, հարկ է վճարում․ պետությունը պահում է ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, և սա պետք է հստակ նշվի»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով