Փաստորեն, ըստ համացանցում տարածված սռաչի, Սրբուհի Գալյանի գլխավոր մեղքը` որպես արդարադատության նախարար, Գևորգ Սիմոնյանի հետ շփվելն ու ընկերություն անելն է, և ինչ-որ պահի միասին ինչ-որ շենք մտնելը: Մնացած բոլոր հարցերում Գալյանը` որպես նախարար, ինչ անում է, ճի՞շտ է անում, միայն անձնական կյանքու՞մ է սխալվել, հա՞: Ու սա այն դեպքում, երբ տեսանյութի հեղինակն ինքն է գրել, որ Գալյանն ու Սիմոնյանն ուզում են ամուսնանալ, և բարի բախտ է մաղթել նրանց:
Լավ, մենք ե՞րբ ենք սովորելու պաշտոնյաներին, այն էլ` կանանց, քննադատել իրենց կատարած աշխատանքի, այդ աշխատանքում ցուցաբերած վարքի, կատարած քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե անձնական հարաբերությունների համար, եթե դրանք շատ անբարո չեն հանրության համար: Այն, որ Սրբուհի Գալյանը այս խայտառակ նիկոլական կառավարության անդամ է, հաճախ տարօրինակ մտքերով արդարացնում է Նիկոլ Փաշինյանի բոլոր անհեթեթություններն ու հակահայկական քայլերը, խոնարհաբար կատարում նրա հակապետական ու ապազգային հանձնարարությունները, դրանք` հեչ, դրանց հետ մենք հաշտ ենք, երևի: Այն, որ Գալյանի ղեկավարած ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք չլուծելու համար կարելի է անխնա քննադատել նրան, դա էլ հեչ: Կամ այն, որ Գալյանը, գտնվելով ակնհայտ «Ամասնաֆերմայի» մոտիվներով ձևավորված իշխանության կազմում, չի կարդացել «Անասնաֆերման», որ իմանա` ինչի մեջ են իրենք ու ինչի մեջ ենք մենք` ազգովի, իրենց ֆերմայի «խոզերի» պատճառով, դա էլ հեչ: Միակ խնդիրը, փաստորեն, ինչ-որ նախկին փոխնախարար է, որը ընկերություն է անում գործող նախարարի հետ:
Դե, եկեք ազգովի` կիսաընդդիմադիր ֆեյքերով, բանով, հավաքվենք ու պահանջենք Գևորգ Սիմոնյանի հրաժարականը: Հա, բան չասի, ՔՊ-ում անձնական տիրույթում լիքը պախարակելի ու նաև զվարճալի բաներ կան` չխորանանք իրենց 18+ ու շատերի դեպքում անբարո վարքի մեջ, բայց ոչ սռաչի թեմա սարքենք երկու մարդու անձնական հարաբերությունը` չտարբերվելով նույն Գալյանի շեֆից, որը չենք մոռացել, թե ինչ ստատուսներ էր գրում, օրինակ, հոգևորականների անձնական կյանքի մասին: Եվ, վերջապես, երկուսով նույն շենք մտնելը դեռ անբարո կամ կրիմինալ արարք չէ: Դուք դեռ ԱԺ-ի միջանցքներով ու որոշ կաբինետների մոտով չեք անցել )))

Թողնել պատասխան