ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հ…

🇪🇺🇦🇲 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան
🗓 Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
⚙️Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
🇦🇿 Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։ Մինչ Հայաստան գալը Կոսն այցելել է Ադրբեջան:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով