Երևանի մետրոպոլիտենը ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցԵրևանի մետրոպոլիտենը մինչ…

Երևանի մետրոպոլիտենը ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։
Դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով, քաղաքապետարանում կայացած նիստում ասաց գերատեսչության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով