ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հարավային ծովափի Ջհարբահար նավ…

ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հարավային ծովափի Ջհարբահար նավահանգստի գործունեության դեմ։ Ջհարբահարը կառուցված է Հնդկաստանի միջոցներով եւ ռազմավարական նշանակություն ունի Դելիի համար՝ Պակիստանի եւ Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդ նավահանգստից Իրաի տարածքով մինչեւ Մեղրի եւ ապա Հայաստանիվ ու Վրաստանով դեպի Սեւ ծով ու Եվրոպա նախատեսվում է հասցնել հնդկսկան ապրանքները։ Թրամփի քայլը մեծ վնաս է բերում նաեւ Հայաստանին, Իրանին եւ ԵՄ-ին, քանի որ թուլացնում է «Հյուսիս-Հարավ» նախագծի նշանակությունը։ Այսպիսով, Թրամփն անուղղակիորեն ամրացնում է Թուրքիայի եւ Ազռբաժանի «միջանցքի» դիրքերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով