Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Լաչինի անցակետում ձերբակալվել է 68-ամյա Վագ…

💬 Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Լաչինի անցակետում ձերբակալվել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը մեղադրվում է 1991 թվականին Խոջալուում ադրբեջանցիների ջարդին մասնակից լինելու մեջ։
Ադրբեջանը ևս մեկ քայլ է կատարում և սկսում է իրականացնել այն, ինչի մասին բազմիցս զգուշացվում էր 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը կազմել է կոնկրետ ցուցակ, որի մեջ ներառված են հարյուրավոր, հազարավոր մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, և այժմ Բաքուն սկսում է այդ մարդկանց ձերբակալելու գործընթացը։
Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի ուղեկցությամբ ընդամենը տեղափոխվում էր Երևան՝ բուժում ստանալու։ Անցակետում ադրբեջանցի ուժայինները ստուգել են նրա տվյալները, հայտնաբերել նրա անուն-ազգանունն այդ ցուցակում և անմիջապես ձերբակալել։
Այժմ արդեն հստակ կարելի է պնդել, որ Ադրբեջանը նպատակ ունի ձերբակալել Արցախում ապրող տղամարդկանց մեծ մասին, ավելին՝ բանակցությունների սեղանին Բաքուն դնելու է այդ ցուցակը և պահանջելու է, որ Հայաստանը ևս արտահանձնի բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով