Ուժագրավ @MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարություն…

❗️Ուժագրավ ❗️
@MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և խոշոր գործարար Սամվել Կարապետյանին մեկուսացրել են իրարից: Նրանք այլևս նույն խցում չեն կրում կալանքը: Հիշեցնենք, երբ իշխանությունը կալանավորեց նաև Վարդան Հարությունյանին (ըստ փաստաբանների` հերթական անհեթեթ և շինծու քրեական գործով, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում էր), նրան նույնպես տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, նույն ինքը` ԱԱԾ մեկուսարան, որտեղ երկու ամսից ավելի է` պահվում է Սամվել Կարապետյանը: Ու Վարդան Հարությունյանին տեղավորեցին հենց իր ընկերոջ` Սամվել Կարապետյանի խցում:
📍Իմ տեղեկություններով` երկու օր առաջ Հարությունյանին առանձնացրել են Կարապետյանից` տեղափոխելով այլ խուց: Հիմա երկուսն էլ առանձին խցերում միայնակ են կրում իրենց ապօրինի կալանքը:
📍Ի դեպ, ինձ այսօր ասացին նաև, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Ռուբեն Խալապյանին ուղարկել են արձակուրդ, և հնարավոր է` նա արձակուրդից հետո այլևս չվերադառնա այդ պաշտոնին: Ասում են` Սամվել Կարապետյանին լավ վերաբերվելու համար են որոշել ազատվել նրանից, ինչի վերաբերյալ ավելի վաղ լղոզված պատասխան էին տվել Քրեակատարողական ծառայությունից: Չի բացառվում` Հարությունյանին և Կարապետյանին իրարից մեկուսացնելը կապ ունի հենց Խալապյանին արձակուրդ ուղարկելու և, փաստացի, նրան էլ ԱԱԾ մեկուսարանից մեկուսացնելու հետ:
Աղբյուրը` 👇
@MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով