Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք…

‼️Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
📣Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրվեց հետեւյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս» եւ մեր ժողովրդի, ընտրողների 94 տոկոսը պատասխանեց «այո» եւ այսպիսով հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
🔻🔻Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Նիկոլ Փաշինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով