2020 սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ա…

2020 սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքել էր ՀՀ-ից աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության առիթով՝ նշելով, որ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»:
Նա նաև շեշտել էր, որ «ՀՀ ՊՆ-ն սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար», իսկ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:
«Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս,- ասել էր Ալիևը և հավելել,- Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»:
Միաժամանակ, Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա, և շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա:
Մի քանի օր հետո
սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ հորդորում էր ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ:
Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին էր դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էին խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ էր արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։
Իսկ ինչ պատասխան հայտարարություն էր արել Փաշինյանը։
2020 սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել էր.
«Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:
Ավելին, նույն օրը, Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևին սպառնացել էր, թե Ադրբեջանի ներքին վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ կտարածի։
Դեռ տարածում է։
Ի դեպ, ինչպես Փաշինյանն էր ավելի ուշ հայտարարել, հենց սեպտեմբերի 25-ին է ռադիոկլանման միջոցով պատերազմի մասին վստահելի տեղեկություն ստացել։ Եվ հիմա սրանք խոսում են` չհոխորտալուց, Արարատ լեռը հանելուց, որ զոհ չլինի։ Էս շարքը կշարունակեմ և ավելի խորքային 44-օրյայի 5-րդ տարելիցին։ Մի քիչ հիմա առաջ ընկա, բայց դե ոչինչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով