«Չորրորդ հանրապետությունը» նախընտրական պրոդուկտն է լինելու իշխանությունների համար, որը փորձելու են վաճառել ժողովրդի վրա խաղաղության անվան տակ՝ ««Չորրորդ հանրապետությունը»՝ խաղաղության հանրապետություն»։ Այսպիսին են լինելու իրենց թեզերը։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
«Դրա խորքում կա մի քանի խնդիր։ Նախ՝ իշխանությանը հաջողվել է հրաժարվել Արցախից, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունից կամ Հայ դատից․ ասում են՝ «այդ հարցը մեզ համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։ Այս պահին չենք կարող ասել, որ մենք այդ հարցից հրաժարվում ենք, որովհետև Սահմանադրությունը հստակ իմպերատիվը տալիս է, սակայն «4-րդ հանրապետության» մասին խոսելով՝ այս իմպերատիվը կորում է, ընդհանրապես չի լինելու։ Հաջորը՝ խուսափելն է բոլոր ձախողումների համար պատասխանատվությունից։ Մյուսը արտաքին պարտադրանքն է․ Թուրքիան և Ադրբեջանը, ինչքան էլ մեզ ասեն՝ «Թուրքիայից չկա պահանջ, մենք Ադրբեջանի պարտադրանքով չենք անում», միևնույն է՝ Ադրբեջանն ասում է, որ քանի դեռ փոխված չէ ՀՀ Սահմանադրությունը, չեն կնքելու խաղաղության պայմանագիր, ասել է թե՝ սա ուղիղ Ադրբեջանի պահանջով կատարվող գործողություն է, որը համընկնում է նաև սեփական ցանկությունների հետ և առաջնահերթությունների հետ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան