Հրապարակում մեկնարկեց հանրահավաքըԱյսօր կրկին Հանրապետության հրապարակում մեծ հանր…

Հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Այսօր կրկին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է, Բագրատ սրբազանը նորից իր համակիրներին հրավիրել է հրապարակ: Մինչ 18:00՝ հանրահավաքի մեկնարկը, մարդիկ փոքրիկ խմբերով հավաքվել էին նախկին Լենինի արձանի տարածքում և սպասում էին հանրահավաքի մեկնարկին։ Հանրահավաքը թեև նշանակված էր ժամը 18:00-ին, սակայն մեկնարկեց ժամը 19:00-ին, ինչը մարդկանց մոտ որոշակի դժգոհություն առաջացրեց, ներկաները պնդում էին, որ եթե հստակ ժամ են նշում, ապա հենց նշված ժամին պետք է մեկնարկեն հանրահավաքը:
Հայ հասարակությունը սովոր է ուշանալու: Անգամ մինչ այս պահը մարդիկ հրապարակ են գալիս: Նախքան բուն հանրահավաքի մեկնարկը մեծ էկրանին տարբեր կադրեր ցուցադրվեցին՝ «Սրբազան» շարժման պայքարի դրվագներ, իսկ շարժման անդամները ԶԼՄ-ներին հարցազրույցներ էին տալիս: Մենք նկատեցինք, որ այս անգամ Հանրային հեռուստաընկերությունը նույնպես ներկա է, այս անգամ հավանաբար որոշել է լուսաբանել: Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի և Արցախի հիմներով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *