ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նոր մեքենան արդեն գնել են: Ինչպես և կանխատեսում էի` Toyota Land Cruiser 300 ամենագնաց է, որը ձեռք են բերել մեկ անձից գնման կարգով, Ռոբերտ Քոչարյանի որդուն և ընկերոջը պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության ավտոսրահից (նկարում` ձախից առաջինը, 001 II 01 պետհամարանիշով):
Էմ հին Toyota LC 200-ն էլ (նկարում ձախից երկրորդը), որը մոտ 500 հազար կմ վազք ուներ, այսինքն` կես միլիոն արդեն քշած էր ու իբրև թե այլևս նպատակահարմար չէր հետագա շահագործման համար, որովհետև իբր արդեն շատ էր ծախս առաջացնում, տվել են ոստիկանապետ Արամ Ղազարյանին: Բա, եթե այլևս նպատակահարմար չէր շահագործման համար, օտարեիք, ինչու՞ տվեցիք` ուրիշին ծառայի: Թե՞ ոստիկանապետին սպասարկելիս ծախս չի առաջացնում, իսկ ՆԳ նախարարին սպասարկելիս էդ ծախսը կտրուկ ավելանում է:
Եվ, ի վերջո, երեկվա ողբերգական դեպքերն ու, առհասարակ, երկրում տիրող բեսպրեդելը հենց ձեր երկուսի` ՆԳ նախարարի և ոստիկանապետի, նաև մյուս ուժային կառույցների ղեկավարների թերացման, վատ աշխատանքի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, իրենց գործով զբաղվելու փոխարեն ինչ-որ մեկի քաղաքական հրահանգները կատարելու հետևանք են: Ու փոխանակ դրա մասին մտածեք և ինքնքերդ ձեզ պատժեք, մի բան էլ խրախուսում եք ձեզ պարգևավճարներով ու նոր մեքենաներով:
Սխա՞լ եմ ասում, տիկին նախարար: Ի դեպ, Ձեզ էդ պաշտոնին նշանակողն էսօր արդեն հասցրեց կատարվածի մեղքը անուղղակի բարդել Ձեզ վրա: Էնպես որ, վայելեք նոր Toyota-ն, քանի դեռ այն Ձեզ է սպասարկում…

Թողնել պատասխան