Մարզից եկած երկու տարեց կին` սրսուռ նիկոլակակ (իրենք խոստովանեցին), էսօր Սրբուհի…

Մարզից եկած երկու տարեց կին` սրսուռ նիկոլակակ (իրենք խոստովանեցին), էսօր Սրբուհի Գալյանին բառի բուն իմաստով դեմ էին տվել պատին ու թույլ չէին տալիս գնալ իրանցիների հետ հանդիպման, որից արդեն ուշացել էր:
Ասում էին` բալա ջան, աղջիկ ջան, մեռնեմ էդ սիրուն պատկերիդ, դու պիտի էս հարցը լուծես (սոցապի տիրույթում գտնվող խնդիր էր):
Դրանից առաջ էլ մեր ճեպազրույցն էին խանգարում` ահավոր ճղճղան ձայնով գոռգոռալով ու անիծելով նախկիններին: Նույնիսկ ես, որ էս կարգի մարդկանց հետ կարողանում եմ լեզու գտնել, մոտեցա իրենց, մի պահ նույնիսկ միացա նախկիններին ուղղված անեծքներին, որ հավատան`սվոյ եմ, բայց էլի չկարողացա էս կանանց հանգստացնել))) Նախարարն էլ չէր կարողանում ազատվել նրանցից, էլի փորձեցի ես միջամտեմ, որ բաց թողնեն Գալյանին, բայց անօգուտ 😀

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով