ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականու…

ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին ոչ։ ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։ Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․ «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով