«Հոգեորսությունը» սկսված է. ողջ ռեսուրսը մոբիլիզացրել են Էջմիածնում «Հրապարակ» …

🗳️⚡️ «Հոգեորսությունը» սկսված է. ողջ ռեսուրսը մոբիլիզացրել են Էջմիածնում
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Էջմիածին քաղաքի «Նոր Դվին» ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները՝ էկոնոմիկայի, ՏԿԵ եւ ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել՝ Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
🔴 Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն «Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քնարկումն է», սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։
🔴 Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը եղել, շատերին են հրավիրել հավաքին, սակայն հաշված տնտեսվարողներ են ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են: Խոշոր գործարարները բոյկոտել են այդ իշխանական հավաքը։
🔴 Հանդիպման ընթացքում, ըստ մեր աղբյուրի, տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել՝ ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել եւ իրենց դաշտ բերել, որ Էջմիածնում Գյումրու պարտությունը չկրկնվի։
🔴 Փարաքարի արյունալի դեպքերն էլ են սրել իրավիճակը: Իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ըստ լուրերի, իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել, եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարեւոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով