Առաջարկ Հայաստանին.
Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն
Արա Այվազյան
ՀՀ նախկին արտգործնախարար
Հայաստանի առաջընթացի ուղին ոչ թե հնազանդության, այլ՝ տարածաշրջանային ներգրավվածության կանոնների վերանայման մեջ է։ Այն միտքը, որ կայուն խաղաղության կարելի է հասնել ցանկացած գնով հաշտեցման միջոցով, ոչ միայն միամիտ է, այլև՝ ինքնաոչնչացնող։
1. Անվերջ զիջումների այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը:
2. Հայաստանը պետք է որդեգրի ռազմավարական զսպման, երկարաժամկետ համբերության և ընդհանուր շահերի վրա հիմնված դաշինքների կառուցման քաղաքականություն։
3. Անդառնալի հետևանքներից խուսափելու համար պետք է վերականգնել ռազմավարական նախաձեռնողականությունը և մշակել իրատեսական անվտանգության դոկտրին՝ անդրադառնալով հետևյալ հիմնարար հարցերին.
● Ո՞ր դիրքորոշումն է լավագույն կերպով ապահովում ինքնիշխանությունը՝ թուրք-ադրբեջանական ծավալապաշտության պայմաններում։
● Ո՞ր դաշինքներն են ծառայում Հայաստանի շահերին, այլ ոչ՝ վերացական իդեալներին կամ համակրանքներին։
● Ինչպե՞ս կարող է Հայաստանը ձեռք բերել ներքին ուժ՝ առանց արտաքին միջամտության ենթարկվելու։
4. Կարգավորման ներկայիս գործընթացը չի բերել որևէ երաշխիք, անվտանգության որևէ պայմանավորվածություն և որևէ փոխադարձություն։
Տեսնում ենք ադրբեջանական հավակնությունների շարունակական ընդլայնում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։
Ռազմավարական զսպումը ձգտելու է.
● Բացառել թշնամու հետագա առաջխաղացումները,
● Ժամանակ շահել՝ համբերատարության և մարտավարական ճկունության միջոցով,
● Կառուցել ներքին դիմադրողականություն՝ հիբրիդային ճնշմանը դիմակայելու համար,
● Ձևավորել արդյունավետ և կայուն դաշինքներ՝ հիմնված ընդհանուր շահերի, և ոչ զգացմունքների կամ գաղափարախոսական համակրանքի վրա։
5. Ներքին կարողությունը՝ որպես ռազմավարական նպատակ
● Պաշտպանության համակարգի բարեփոխում, որը ձգտելու է ոչ թե ավանդական ռազմական հավասարության, այլ՝ ասիմետրիկ հակադարձման և տարածքային պաշտպանության։
● Ազգային համախմբվածություն՝ հաղթահարելով պարտվողական դիսկուրսը և խթանելով միասնությունը ինքնիշխանության, և ոչ կուսակցականության շուրջ։
● Սփյուռքի ներգրավումը՝ ոչ միայն բարեգործության կամ լոբբինգի, այլև` դիվանագիտական, պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտներում։
● Տնտեսական դիմադրողականություն և կայունություն՝ նվազեցնելով կախվածությունը թուրքական և ադրբեջանական երթուղիներից, դիվերսիֆիկացնելով հաղորդուղիները:
6. Դաշնակիցներ և ռազմավարական վերահավասարակշռում
● Իրական ռազմավարական երկխոսության,
● Ռազմաարդյունաբերական հատուկ համագործակցության,
● Փոխշահավետ հետախուզական գործունեության շարունակական համակարգման,
● Դաշինքներն ու գործընկերությունները դիվերսիֆիկացնելու միջոցով
Իրական ընտրություն հարաբերությունների վերաձևավորման միջոցով. հաստատել փոխշահավետ ռազմավարական դաշինք, ոչ թե թույլ տալ, որ Հայաստանը դառնա անարժեք, անտեսված և օգտագործված դաշնակից։
6. «Զանգեզուրի միջանցքը»
Տարածաշրջանը միավորող տարանցիկ ենթակառուցվածքային խոսույթի տակ թաքնված է աշխարհաքաղաքական սեպ ստեղծելու մտադրությունը, որի նպատակն է.
● Խաթարել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը,
● Կտրել Իրանի մուտքը Կովկաս և Եվրասիա,
● Զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը՝ այն վերածելով տարանցման տարածքի, այլ ոչ թե հանգույցի,
● Հարավային Կովկասում Թուրքիայի գերիշխանության ճանապարհից վերացնել ռազմավարական խոչընդոտը:
Պարտադիր քայլեր
Արտաքին քաղաքական վերաիմաստավորումը, հատկապես՝ առկա անվտանգության վակուումում, ենթադրում է ռիսկեր թե՛ հակառակորդների, թե՛ դաշնակիցների կողմից։ Մեր քայլերը պետք է ուղեկցվեն սպառնալիքների կառավարման, ճկունության և սցենարային պլանավորման գործիքակազմով։
Հանրային գիտակցության ձևավորում.
Ռազմավարական դիմադրողականություն ստեղծելը ենթադրում է նաև հանրային ընկալումների փոփոխություն։ Անհրաժեշտ է ձևավորել քաղաքական և հանրային մտքի նոր օրակարգ, որը չի խուսափում պատասխանատվությունից և երկարաժամկետ մտահոգություններից՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության։
Եզրակացություն. կայունություն՝ հավասարակշռության, այլ ոչ՝ հնազանդության միջոցով։
Կայունությունը չի շնորհվում, այն կառուցվում է։
Խաղաղությունը չի առաջանում թուլությունից. այն վաստակվում է ուժի, ռազմավարության և դիմանալու կամքի միջոցով։

Թողնել պատասխան