Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցու…

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը:
Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:
Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *