-2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:
Նիկոլ Փաշինյան, 2021, փետրվար 23
-Մենք ռուսական կողմին նաև տեղեկացրել ենք, որ Դավիթ Գալստյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բիզնես-գործընկերը: Նրանք այդ ամենն արել են նաև անօրինական շահույթ ստանալու համար: Ի դեպ, պատահական չէ, որ 44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո Ադրբեջանին պատերազմով սպառնացող ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեց: Իսկ Դավիթ Գալստյանին էլ կալանավորեցին (խոսքն այստեղ հրանոթի արկերի գործի մասին է): Հայաստանում հիմա նախաքննություն է գնում, եթե այն արդար վարվի, ապա իմ նշած բոլոր փաստերն ի հայտ կգան: Մենք փաստեր ունենք, եթե անհրաժեշտ լինի, դրանք մենք կգաղտնազերծենք։
Ալիև, 2021, ապրիլ 20
Հ.Գ. 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»)՝ հրանոթի արկերի գործով, որով անցնում էր նաև ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ավելի ուշ երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արարքը չկատարելու հիմքով:
2021 թվականի սեպտեմբերին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորություններ են չարաշահել, այս դեպքում էլ խոսքը հայտնի հրթիռների գործի մասին է:

Թողնել պատասխան