Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի …

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի կա` տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այդ պաշտոնում ընտրվել է 2020-ի նոյեմբերին, 5 տարով, սակայն արդեն քննարկումներ են սկսվել այս թեմայի շուրջ: Տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թեւոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թեւոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *