Թթվածինը բերե´ք. մեկ շաբաթական նորածնի կյանքը հաջողվել է փրկելՕրեր առաջ «Սուրբ Գ…

❗️Թթվածինը բերե´ք. մեկ շաբաթական նորածնի կյանքը հաջողվել է փրկել
📍Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկեց մեկ շաբաթական նորածնի կյանքը։
👩‍⚕️ Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
📍Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։
⚡️ Մեր թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։
ԲԿ-ի ադմինիստրացիա

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով