Միքայել Սրբազանը դասական քաղբանտարկյալ է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող…

Միքայել Սրբազանը դասական քաղբանտարկյալ է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Նրան այսօր 2 տարով ազատազրկեցին բացառապես իր ունեցած կարծիքի, իր ուղիղ խոսքի և այդ ուղիղ խոսքը ոնանց երեսին շրխկացնելու համար: Այդ ոմանց մեջ, ի դեպ, միայն ոմանք չէ, որ մտնում են…
Թող Աստված օգնական լինի Սրբազան հորը, որն այսօր 37 թվի մոտիվներով հայտնվել է անազատության մեջ: Համոզված եմ` ոչ միայն բուն իշխանությունը, այլև ձևի ու քաղաքական շահի համար նրան իբրև թե քաղբանտարկյալ համարող կամ նրա համար իբրև թե ցավացող ոմանք ևս հոգու խորքում, իրականում, ուրախացել են Սրբազանի բանտարկությամբ: Բայց նա ուժեղ և տոկուն մարդ է, վստահ եմ` այս փորձությունը ևս պատվով կհաղթահարի ու գուցե մի օր ների թե´ իրեն 2 տարվա պատժի արժանացած դատավորին, թե´ նրան հրահանգ տվողներին, թե´ իր բանտարկությամբ հոգու խորքում ուրախացողներին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով