Ինչո՞ւ է իշխանությունը նպաստում ֆեյք կոմպրոմատի տեղեկատվական արտահոսքին#Զանգը_ս…

⁉️🗣 Ինչո՞ւ է իշխանությունը նպաստում ֆեյք կոմպրոմատի տեղեկատվական արտահոսքին
#Զանգը_ստուգել_է
🗓 Մայիսից ի վեր տարբեր միջազգային աղբյուրներ (Թուրքական, ֆրանսիական, ռուսական, ամերիկյան) պարբերաբար հրապարակում են Հայաստանի իշխանությունների «դեմ» ուղղված «սենսացիոն» նյութեր։
👎 Դրանք ներկայացվում են որպես էքսկլյուզիվ տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ,՝ Ալեն Սիմոնյանի ենթադրյալ մասնակցությունը սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցող ցանկի կազմավորմանը, կամ Աննա Հակոբյանի՝ Թուրքիա կատարած գաղտնի այցի գաղտնի մանրամասները։
🚨 Չժխտելով, որ Հայաստանի գործող իշխանությունն անկախության պատմության մեջ ամենակոռումպացվածն է, պետք է նշել, որ հրապարակվող նյութերի մատուցման ձևը, այլ կերպ ասած՝ ֆրեյմինգը, մտածելու տեղիք է տալիս։ Դրանք գրված են այնպես, որ նույնիսկ մեդիա-գրագիտության տեսանկյունից խնդիրներ ունեցող ընթերցողը կարողանա տեսնել նյութերի անորակությունը։
⚙️ Վերջին նմանատիպ «արտահոսքը» նվիրված էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մահվան հանգամանքներին։ Այս ակնհայտորեն կեղծ նյութը փորձում է համոզել հանրությանը, որ Գրիգորյանը կասկածվում է հարազատ հոր սպանության մեջ։
➡️Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունները ինքնակամ են նպաստում այս տեսակի կեղծ տեղեկատվության տարածմանը՝ հետևյալ ռազմավարական նպատակներով.
🇦🇲 Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի թեզի ամրապնդում։ Իշխանության համար այս «արտահոսքերը» թույլ են տալիս ամրապնդել այն պնդումը, թե Հայաստանի դեմ մղվում է կազմակերպված հիբրիդային պատերազմ։ Սա օգտագործվում է ցանկացած քննադատություն չեզոքացնելու կամ դրա ծագումն արտաքին հակահայկական կենտրոններին վերագրելու համար։
📣 Տեղեկատվական աղմուկի գեներացիա։ «Տեղեկատվական տարածքը» կեղծ, ցածրորակ սենսացիաներով ողողելով՝ իշխանությունները հույս ունեն, որ երբ ընտրությունների նախաշեմին սկսվի հրապարակվել Նիկոլ Փաշինյանի դեմ իրական, փաստագրված մեղադրական ապացույցներ, դրանք կկորեն, կլղոզվեն իշխանության կողմից ստեղծված ստերի ծովում և կդիտվեն որպես հերթական ֆեյքեր։
⁉️ Հիմա մենք բոլորով պետք է զուտ հասկանանք, թե ով է այս ռազմավարության հեղինակը՝ Արայիկ Հարությունյա՞նը, Տարոն Չախոյա՞նը, թե՞ Գոռ Ծառուկյանը։
ℹ️ Երբ գա իրական կոմպրոմատ հրապարակելու ժամանակը, դրանք կլինեն բոլորովին այլ բնույթի նյութեր։ Դրանք կվերաբերվեն 2020 թվականի պատերազմի, 2018 թվականի «հեղափոխության» և 2022 թվականի հայ-թուրքական բանակցություններին։ Կլինեն ոչ թե կեղծիքներ և ապատեղեկատվություն, այլ բացառապես փաստեր։
💸Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մասին լուրին, մեր թիմը ստուգել է այդ լուրը. «Голос Мордора» ալիքով որևէ լուր հրապարակելու արժեքը ընդամենը 35,000 ռուբլի է (160 հազար դրամ)։ Դա Նիկոլի համար կոպեկներ է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով