Շնորհակալություն արձագանքիդ հանար, բարեկամ։ Ինձ էլ, վստահ եմ՝ քեզ էլ հաճախ են հասցեագրվում հրապարակային սպառնալիքներ «սպանելու, սատկացնելու, լեզուն կտրելու» եւ գռեհկության տարբեր աստիճանի նման խոսքեր։ Սա հանրային ու քաղաքական գործչի կյանքի անխուսափելի մասն է։ Ի՞նչ ենք անում ես կամ դու այդ դեպքում՝ զեկուցում ենք ոստիկանությա՞նը, դատի՞ ենք տալիս։ Ոչ՝ ջնջում ենք հայհոյանքը, դիմանում ենք, պնդում ենք մեր տեսակետը։ Կուսակցություններից մեկը տարիներ առաջ ինձ ֆիզիկապես վերացնելու հարց էր քննարկում իր գործադիր մարմնում՝ ֆիլմերիցս մեկի պատճառով։ Քվեարկությամբ ինձ սպանելու որոշումը չանցավ, ինչպես հետո տեղեկացա քննարկման մասնակիցներից մեկից։ Պետությունն, ի տարբերություն քաղաքացու, ունի բռնության եւ պատժելու մենաշնորհը՝ բայց նաեւ այն կիրառելու հատուկ արգելափակումներ ու վերապահումներ։ Ահա ինչու ԱՄՆ Սահմանադրության մեջ կա Առաջին փոփոխությունը, որից ելնելով «կառավարությունը չի կարող պատժել քաղաքացիներին միայն ապստամբելու կոչի հանար, եթե դա չի բերել իրական գործողություններին» (Բրանդենբուրգն ընդդեմ Օհայո նահանգի)։ Դրանից բացի, կա նաեւ 14-րդ փոփոխությունը, որը պարտադիր է դարձնում սույն օրենքը Կառավարության համար, ինչպես նաեւ 2-րդ փոփոխությունը, որը օրինականացնում է քաղաքացիների պայքարը իշխանության բռնապետական նկռտումների դեմ։ Դու, կամ որեւէ ընթերցող կարող է առարկել, թե «ի՞նչ կապ ունի ԱՄՆ սահմանադրությունը մեզ հետ կամ այս դեպքի»։ Բայց արի ու տես՝ ԱՄՆ Կոնգրեսում հենց հիմա քննարկվում է օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական համաձայնագրի վերաբերյալ մի առաջարկ, որի ընդունման դեպքում ԱՄՆ պետքարտուղարը կարողանալու է պատժամիջոցներ կիրառել նաեւ որեւէ ՀՀ քաղաքացու դեմ, ով ընդդիմանալու է այդ փաստաթղթին։ Ենթադրում եմ, որ սույն գաղափարն առաջ են տանում ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբիստները։ Իսկ պե՞տք է արդյոք հիշեցնել, որ հենց նախագահ Թրամփն է համաներում շնորհել ԱՄՆ Կոնգրեսի վրա 2021 թ. հունվարի 6-ի իրական հարձակման բոլոր ապստամբ մասնակիցներին…
Այսպես որ մենք կանգնած ենք անչափ վտանգավոր զարգացումների շեմին, երբ ժողովրդավարությունը զոհաբերվում է իշխող խմբակցության շահերին։ Հիշեցնեմ, որ հենց նման «փոքր ու անհրաժեշտ» համարվող զիջումներից սկսվեց ՀՀ ետնահանջը դեպի ավտորիտարիզմ 1995-96 թթ., երբ սկզբից արգելվեց ՀՅԴ-ն, հետո կեղծվեցին խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունները, իսկ հետո էլ եկավ 1999 թ. հոկտեմբերի 27-ը։ Ասա, խնդրեմ, բարեկամս, արդյո՞ք բացահայտվել ու պատժվել են հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի իրական պատվիրատուներն ու դահիճները։ Արդյո՞ք հրապարակվել է 4-օրյա եւ 44-օրյա պատերազմի զեկույցը, արդյո՞ք պատժվել են հազարավոր զոհերի եւ փախստականների համար պատասխանատուները։ Արդյո՞ք պատժվել են տասնամյակների թալանի մեղավորները։ Ոչ։ Փոխարենը երկու տարով ձերբակալվել է քաղաքական քարոզ անող ռսամոլ մի տերտեր։ Սա՞ է այն «արդարությունը», որը դու ինձնից ես պաշտպանում։ Ափսոս։

Թողնել պատասխան