Էրդողանի գիրքը կարդացած ՔՊ-ականներին ու Աննա Հակոբյանին
Կարծում եմ՝ հենց Էրդողանն էլ զարմացած է, որ իր գիրքն այստեղ ընկալվել է որպես «խորը» ու «լուրջ» վերլուծություն։ Իրականում այդ գիրքն ընդամենը քաղաքական ինքնագովազդ է՝ հագեցած Թուրքիայի «մեծացվող դերի» մասին երազախաբ հռետորաբանությամբ։
Երբ Էրդողանը խոսում է աղքատության մասին, թող հիշի Գազայի բնակչությանը, որին ՀԱՄԱՍ-ի միջոցով դարձրել է կենդանի վահան Իսրայելի դեմ՝ Թուրքիան այդ ընթացքում հանգիստ շարունակելով իր տնտեսական գործարքները նույն Իսրայելի հետ։
«Արդար աշխարհի» այս ջատագովը տարիներ շարունակ աջակցել է «Իսլամական պետությանը» (ISIS), իսկ նրա որդին դարձել է երկրի թիվ մեկ օլիգարխ՝ պատերազմից ու սև շուկայից հարստացած բիզնեսներով։
Եվ այս ամենը դեռ քիչ է։ Նույն Էրդողանն, ով «բարի» ու «սրտացավ» հռետորությամբ գրքեր է գրում, Հայոց ցեղասպանությունը կոչում է հեքիաթ, ոգեկոչում է Թալեաթ փաշայի ոգին, սպառնում է Զանգեզուրին, բանտարկում է իր քաղաքական հակառակորդներին, իսկ նրանց դիպլոմները անվավեր է ճանաչում։
Այո՛, հասկանալի է՝ Թուրքիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորել, պետական դրոշ այրելը քաղաքականություն չէ։ Բայց սա դեռ չի նշանակում, որ պետք է կույր գովասանքով զբաղվել ու էրդողանական պրոպագանդան տարածել։
ՔՊ-ականներն ու Աննա Հակոբյանը պետք է հասկանան՝ Թուրքիան հմայվելու երկիր չէ։ Իսկ Էրդողանի գիրքն ընդամենը փաթեթավորված քաղաքական ցինիզմ է։ Հենց նման օրինակներն են, որ պետք է ոչ թե վերլուծել հիացմունքով, այլ կարդալ որպես զգուշացում՝ ինչպիսին չպետք է լինի երկիրն ու առաջնորդը։
Արսեն Սարգսյան
Թողնել պատասխան