Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։
Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։
Պատվիրակությունը Բուլղարիա էր ժամանել Նովի Պազար քաղաքի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով։
Հայաստանի դեսպանը Սոֆիայում՝ Ծովինար Համբարձումյանը, պաշտոնական բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարին՝ դատապարտելով «բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակության հանդեպ անընդունելի և նվաստացուցիչ վերաբերմունքը»։
Հիշեցնենք, որ ՀՀ տարբեր քաղաքացիների հետ էլ նույն երկրում նվաստացուցիչ էին վարվել:

Թողնել պատասխան