Ծեծկռտուք` ՄերձավանումMakaryanNews-ի տեղեկություններով` երեկ գիշերը ծեծկռտուք է …

❗️Ծեծկռտուք` Մերձավանում
MakaryanNews-ի տեղեկություններով` երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Ծեծկռտուքի մասնակից մի կողմը եղել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մերձավորները, մյուս կողմը` նախկին գյուղապետ և ՔՊ-ական Մհեր Ախտոյանի կողմնակիցները, երկու կողմն էլ` երիտասարդներ: Ասացին` գյուղամիջում հանդիպել են, որ հաշիվներ պարզեն, հասցրել են իրար ծեծել, անգամ քարերով և այլ առարկաներով վնասել են Ախտոյանի կողմնակիցների մեքենաները, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպը, որ արյունալի ընթացք չստանա:
Իմ տեղեկություններով` ծեծկռտուքի մասնակիցների մի մասը փախուստի է դիմել (ասացին` Վալոդյա Գրիգորյանի մերձավոր անձինք հիմնականում), բայց շուտով հնարավոր է` հայտնվեն և հանձնվեն: Հավանաբար բացատրական աշխատանքներ են տարվել իրավապահների կողմից:
ՆԳՆ-ից հաստատեցին իմ տեղեկությունը, որ վիճաբանություն է եղել նշածս անձանց կողմնակիցների միջև, որը ոստիկանությունը կարողացել է կանխել:
Նշենք, որ Մհեր Ախտոյանը տևական ժամանակ է` երկրում չէ, նա դեռ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից առաջ էր հասցրել լքել երկիրը: Ինձ ասացին` Մոլդովայում է, ու դժվար էլ վերադառնա Հայաստան:
Գիշերվա միջադեպն էլ կապված է Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ, ըստ էության` վենդետտայի շարունակությունն է, քանզի երկու թևերի միջև այս սպանությունից հետո էլ ավելի է խորացել թշնամանքը:
Աղբյուրը` MakaryanNews

Makaryan News

❗️Հարգելի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև Makaryan News (https://t.me/MakaryanVahe) տելեգրամյան ալիքում կարող եք տեղադրել ձեր ընկերության կամ բիզնեսի գովազդը:
Կոմերցիոն համագործակցության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին👇
Vahe Makaryan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով