Սերժ Սարգսյանը տարիներով ասուլիս չի տալիս, որ հասկանանք` էս ո՞նց եղավ, որ սենց եղավ, կամ էս ո՞նց եք անում, որ սենց ա լինում, ու միայն դատարանի դիմաց է ժամանակ առ ժամանակ ինչ-որ խորհրդավոր հայտարարություններ անում, Ռոբերտ Քոչարյանն էլ տարին մեկ ասուլիս է տալիս` զուտ արձանագրելու «Հայաստանի վարչապետի» արարքները (ինքը Նիկոլին տենց ա դիմում), ու ամեն անգամ լրագրողների հետ շփման մի նոր սկզբունք ու չափանիշ է սահմանում:
Էսօր իմացա, որ իմ գործընկերներից ոմանց, ըստ երևույթին անձնական վրեժխնդրությունից դրդված, չեն հրավիրել ասուլիսին: Իմ մասով էլ լրիվ այլ` ոչ անձնական սկզբունք են կիրառել իբր, չնայած որ էդ սկզբունքը, ոնց հասկացա, լավ էլ խախտել են:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը` բռնապետ, չարագործ, ժողովրդավարության հերն անիծող, Արցախը հանձնած, քաղաքական գործիչներին ստալինյան մեթոդներով բռնաճնշումների ենթարկող Փաշինյանը կամ, Քոչարյանի ասած, «Հայաստանի վարչապետը»: Նա գոնե իր ասուլիսներին հրավիրում է բոլոր լրագրողներին` անկախ նրանից, թե ով ինչ աստիճանի սուր ու տհաճ հարց է տվել կամ կտա իրեն: Ու պատասխանում է հանգիստ, առանց նյարդային ցնցումների, առանց առերևույթ չարության: Զզվու՞մ է նա մեզանից, իհարկե, զզվում է: Անկե՞ղծ է նա մեր հանդեպ ցուցաբերած իր «հանդուրժողականությամբ», իհարկե, անկեղծ չէ (ես գոնե այդպես եմ կարծում):
Բայց նա գոնե կարողանում է համոզիչ կեղծել` փորձելով ցույց տալ, թե ինքը դեմոկրատ է ու մեզանից չի զզվում (իբրև թե): Իսկ դուք ցույց եք տալիս ձեր անկեղծ զզվանքը մեր նկատմամբ: Լավ է, որ չեք կեղծում, բայց վատ է, որ ընդդիմություն եղած ժամանակ անգամ ձեր հայացքներում ու արժեքներում ոչինչ չի փոխվել` դուք շարունակում եք մնալ նույնը և այդպիսին:
Հետևաբար մի հռետորական հարց. ինչո՞վ եք տարբերվում դուք` նախկին նախագահներդ, այս դեպքում` Ռոբերտ Քոչարյանը (մեկ այլ դեպքում գուցե Սերժ Սարգսյանը կամ իր քաղաքական պարտնյոր Լևոն Տեր-Պետրոսյանը) ձեր «սիրելի» Նիկոլից` անկեղծ բռնապետությա՞մբ, թե՞ կեղծ դեմոկրատական արժեքներով: Թե՞ չեք տարբերվում, հակառակը` նման եք իրար հենց նշածս երկու չափանիշներով:
@MakaryanNews

Թողնել պատասխան