«Վաղ թե ուշ իշխանության հակաբևեռականությունը նրանց դնելու է ընտրության առաջ։ Այն աբսուրդը, որը կա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, անկախացման օրից ի վեր չենք ունեցել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը արտաքին քաղաքականության հարցերի շարքում անդրադարձել է նաև ԱԳՆ-ում Եվրոպական ինտեգրման վարչության ձևավորմանը։
«Եթե դա լիներ փոքր բաժին՝ 2-3 հոգանոց, ասենք՝ լավ, հիմա օրինագիծ են անցկացրել, խոսում են դրա մասին, մղումներ ունեն և այլն։ Ասում են՝ բարձրացնենք ստանդարտները, հետո թող Եվրոպան որոշի՝ մեզ ընդունո՞ւմ է, թե ոչ։ Բայց Հայաստանը տարիներ շարունակ հենց եվրաինտեգրման ուղիով է գնացել՝ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Մենք երկար ու բարդ բանակցություններով մշակել ենք CEPA-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր — խմբ․), հսկայական և լուրջ փաստաթուղթ, որի մեջ առանձին կետ կա Արցախի մասին, որտեղ հստակ ընդգծված է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ահա սա է իրական դիվանագիտությունը՝ միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալով, կարողանալ նաև այլ ուղղություններով խոսել, բանակցել և առաջ տանել ազգային շահերը»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան