Բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ամբողջական կերպարը հնարավոր կլինի բացահայտել մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում։ Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին նվիրված շաբաթվա ընթացքում սպասվում են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացման առաջնախաղ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլ հանդիսավոր միջոցառումներ։
Բազմաբովանդակ նախաձեռնությունները կիրականացվեն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Մատենադարանում։Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց՝ Մանուշյանին նվիրված շաբաթվա անցկացումը Հայաստանում այն հրաշալի արարողությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Ֆրանսիայում։
Նա հատկապես կարևորեց Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին թանգարանը ևս մասնակցել է։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Leave a Reply