«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր է կառուցել հարաբերություններ, որը հիմնված կլ…

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր է կառուցել հարաբերություններ, որը հիմնված կլինի երեք ատրիբուտի վրա։ Առաջինը ռազմաքաղաքական բալանսավորումն է: Եթե դու չունես սա այս տարածաշրջանում, նշանակում է՝ խոսում ես անհավասար դիրքերից»:

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանն է:

«Երկրորդ կարևոր ատրիբուտը՝ հորիզոնական ապաշրջափակումը, հնարավոր է զուգորդել ուղղահայաց դիվանագիտական վեկտորի հետ՝ ստեղծելով այնպիսի հարաբերությունների շերտ, որտեղ մեծ պետությունների շահերը ոչ թե բախվում են, այլ համադրվում։ Այսինքն՝ դու չես կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների։ Մինչև դու քո արտաքին քաղաքական դոկտրինում այս մոտեցումները չդնես, չձևակերպես, աշխարհը քեզ չի ընկալի որպես խաղաղության ձգտողի։ Եվ երրորդը՝ ամենակարևորը, այս ամենի հիմքերի հիմքը՝ պետությունը նպատակ ունի՞, թե ոչ։ Եթե պետությունը նպատակ չունի այս մնացած ամեն ինչը անիմաստ է»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով