ՌԴ-ին ես էլ պրիտենզիաներ ունեմ, հարցը դա չի, բայց երբ չորս կողմից ասում եք զորք …

ՌԴ-ին ես էլ պրիտենզիաներ ունեմ, հարցը դա չի, բայց երբ չորս կողմից ասում եք զորք չեկավ, հետո որոշները հիշում են ՀԱՊԿ հավաքական զորք ուղարկելը Ղազախստան։
Ու այստեղ մոռանում ենք, որ Ղազախստանն արտակարգ դրություն էր հայտարարել, ՀՀ իշխանություններն անգամ ներքին ուժերին չլսեցին ու ռազմական դրություն չհայտարարեցին սեպտեմբերյան մարտերի ժամանակ,համարելով դիրքային բախում, անգամ խուսափեցին պատերազմական բառից։
Խոչընդոտ չի՞ սովորական պայմաններում զորք մտցնելը, ռազմական տեղաշարժերը։ Իմ տեղեկություններով, ռուսական կողմից ևս առաջարկվել է ռազմական դրություն հայտարարելը։
Կրկնում եմ, սա չեմ ասում արդարացման համար, այլ մի կարևոր դրվագի վրա եմ փորձում ուշադրություն հրավիրել, կամ
խնդրում այլ գործոն էլ դիտարկել։ Ինչ մնում է սահմանի սահմանազատված չլինելու ռուսական կողմի առաջ բերած հիմնավորմանը, Փաշինյանն էլ նման բան ասել քանի չկա սահմանազատում հստակ չի սահմանը, անգամ կասկածի տակ է դրվել օկուպացված ՀՀ տարածքների հայկական ամբողջական պատկանելիությունը։ Խոսքը 2021-2022 թվականների մասին է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով