«Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ…

«Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին։ Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
«Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվել»,-ասացին մեզ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *