«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են…

«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն ուղարկվել են ՄԻԵԴ
«Երեկ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի մասը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են:
Կիրակոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է դեկտեմբերին:
Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: Դրանից հետո, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են: Եվ դրանք էլ ներկայացնում ենք Եվրադատարանի ուշադրությանը պահանջելով, որ պարտավորեցնի, լրացուցիչ տեղեկություններ տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, ԼՂ նախկին ղեկավարության, այլեւ Բաքվում պահվող բոլոր անձանց մասին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *