Զարգացնո՞ւմ ենք զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների հիմնական բողոքները Երևանի վատ է…

Զարգացնո՞ւմ ենք զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների հիմնական բողոքները Երևանի վատ էկոլոգիան, աղբը և ենթակառուցվածքների բացակայությունն են, բայց ոչ ոք պատկան մարմիններից դրան չի անդրադառնում -սաղ “լավա”։ Ավելի լավ է մի հատ ռիլս նկարել կամ բյուջեից գումար վճարել որև է միջոցառման համար։ Նույնը վերաբերում է նաև Երևանի քաղաքապետարանին. ենթակառուցվածքային նախագծերի և Երևանի էկոլոգիայի բարելավման վրա կենտրոնանալու փոխարեն, նրանք ռեսուրսներ և էներգիա են ներդնում որև է միջոցառման մեջ՝ գեղեցիկ պատկեր ստեղծելու և ՊՌ անելու համար (хлеба и зрелищ)։ Սա շատ նման է նրան, թե ինչպես էին նախկինները բաժակաճառեր խմում՝ բանակը հզորացնելու փոխարեն։ Տեսանյութը նկարահանվել է երեկ՝ ժամը 19:15-ին՝ Երևանի ծննդյան տոնակատարության նախօրեին։ Ցավալի է տեսնել այս ամենը, բայց զբոսաշրջային «լոգոն» շատ տեղին է՝ ծուխը սաղ փակում է։

Հայկ Հարությունյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով