🇹🇷⚡️🇦🇲Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր 🌐 Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 🗣️ «Ինչպես հայտնի է՝ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) 2026 թվականից մուտք են գործելու հայկական շուկա։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն համագործակցությունը ակտիվացնելու հարցը։ 🔴 «Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործընթացի իրականացման «առաքելությունը» դրվելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, ով իր բիզնես հետաքրքրություններն ունի ավիացիոն ոլորտում: 🔴 Ըստ նույն աղբյուրների՝ Սուքիասյանը, ում անվան հետ է աֆիլացվում նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, համարվում է «Թուրքական ավիաուղիների» ծրագրի հիմնական շահառուն։ Նշվում է, որ Սուքիասյանը կարող է ունենալ տնտեսական հետաքրքրություն թուրքական կողմի հետ կնքվող գործարքում, իսկ այդ գործարքի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ֆինանսական աջակցություն՝ որպես միջնորդավորված եկամուտ։ 🔴 Ըստ աղբյուրի՝ այս համագործակցության ձևաչափը մշակվել է դեռևս սեպտեմբերին, երբ Թուրքիան առաջին անգամ պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Հայաստան։ 🔴 Ենթադրվում է, որ այս համաձայնությամբ ստեղծվում է իրավական և տնտեսական մեխանիզմ, որը Թուրքիային հնարավորություն է տալիս անուղղակիորեն ֆինանսավորել կառավարող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ավիացիոն գործարքների միջոցով։ 🔴 Ավելի պարզ ասած՝ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա կարող է վերածվել ՔՊ-ի համար նոր եկամտի աղբյուրի, իսկ թուրքական կողմի համար՝ ազդեցության նոր գործիքի»: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան