Մի քանի պարզ հարց` Արման Թաթոյանին. դե, Արշոյի տված հարցերը մի քիչ բարդ էին, դրա համար, երևի, պարոն Թաթոյանը դժվարանում էր դուան դրանց հստակ պատասխաններ գտնել:
Եվ այսպես`
1) Ինչու՞ որոշեցիք քաղաքական հայտ ներկայացնել և մասնակցել 2026 թ. ընտրություններին, որովհետև նախկին նախագահները ձախողե՞լ են պայքարը, հատկապես` երկրորդ նախագահը և մանավանդ երրորդ նախագահը
2) Ըստ Ձեզ` Դու՞ք այս պահին ավելի բարձր ռեյտինգ ունեք և ընտրություններին էլ ավելի շատ ձայն կհավաքեք, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը (կամ նրա ղեկավարած ՀՀԿ-ն), և հատկապես նրանցից ո՞ր մեկից եք ավելի շատ ձայն հավաքելու Դուք:
3) Եթե նրանք ավելի շատ ձայն ունեն, քան Դուք, որ գործելու եք նույն ընդդիմադիր դաշտում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի մասնակցել մի պրոցեսի, որտեղ արդեն հայտնի է, որ Ձեր գլխավոր մրցակիցները Ձեզնից ավելի մեծ շանսեր ունեք:
4) Եթե նրանք ավելի մեծ շանս ունեն հաղթելու կամ, առնվազն, խորհրդարան մտնելու, ապա ումի՞ց եք, այդ դեպքում, ձայներ փախցնելու Դուք, Ռոբերտ Քոչարյանի՞ց, Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Սամվել Կարապետյանից:
5) Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սամվել Կարապետյանի կամ նրա անվան շուրջ ձևավորվող ուժի շանսերը, արդյոք նա՞ է լինելու ընդդիմադիր դաշտի ֆավորիտը, և Դուք դրակա՞ն եք վերաբերվելու այդ փաստին, թե՞ մրցակցի դիրքերից:
6) Եթե Սամվել Կարապետյանը կամ «Մեր Ձևովը» լինելու է ֆավորիտ, ապա ո՞րն է Ձեր ու Ձեզ պես անձանց` ինքնուրույն քաղաքական հայտ ներկայացնելու իմաստը, եթե Դուք, միևնույն է, շանս չեք ունեբալու անգամ նվազագույն շեմով խորհրդարան անցնելու: Եթե շանս ունենալու եք, ապա ինչի՞ վրա է հիմնված Ձեր` այդօրինակ ինքնավստահությունը, ի՞նչ հաշվարկների:
7) Եթե որևէ շանս չունեք խորհրդարան անցնելու, ապա, նորից հարցնեմ, մտնում եք պայքարի մեջ, որ ի՞նչ անեք, ո՞ր ընդդիմադիր ուժից ձայն տանեք:
8) Դուք արդարադատության փոխնախարար, ապա նաև ՄԻՊ եք նշանակվել (կամ ՄԻՊ-ի դեպքում թող լինի` ընտրվել) Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և պետք է, որ լավ տեղյակ լինեք երրորդ նախագահի իշխանության օրոք եղած խնդիրներից, անձամբ Սերժ Սարգսյանի թույլ տված մեծ ու փոքր սխալներից (եթե անսխալական չեք համարում նրան, իհարկե): Եթե կաշկանդվածություն չունեք երրորդ նախագահից, կթվե՞ք նրա թույլ տված մի քանի էական և ճակատագրական սխալներ, որի համար ժողովուրդը դուրս եկավ փողոց և մերժեց նրան:
9) Ինչպե՞ս էիք վերաբերվում «Մերժիր Սերժին» շարժմանը, լա՞վ էր, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով հավակնեց երկրի ղեկին, չնայած որ խոստացել էր չհավակնել, որից հետո Նիկոլի սկսած շարժումը մեծ թափ հավաքեց, թե՞ վատ էր:
10) Եւ, վերջապես, ընտրությունների արդյունքներն այնպիսին լինեն, որ պետք է իշխանության գա կա´մ Ռոբերտ Քոչարյանը, կա´մ Սերժ Սարգսյանը, կա´մ Սամվել Կարապետյանի ձևավորած ուժը, Դուք ու՞մ կնախընտրեք, հատկապես, եթե Ձեր ձայնը որոշիչ լինի այդ հարցում: Իսկ եթե Սերժ Սարգսյանն, օրինակ, Ձեզ խնդրի կամ հորդորի, օրինակ, հենց իրեն աջակցել, բայց Դուք այն մյուս երկուսից մեկին էիք հակված, Դուք կգնա՞ք այդ քայլին, թե՞ կմերժեք երրորդ նախագահի խնդրանքը:
PS. Հուսով եմ` հնարավորինս պարզ ձևակերպեցի հարցերս, ոչ թե Արշոյի նման` ահավոր բարդ և ստորադասական 😜

Թողնել պատասխան