🇦🇲🇪🇺 Հայաստանը ԵՄ-ում և Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝
Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ:💬 «
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- ասված է որոշման մեջ:
🇧🇪 Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝
Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան